Իրավունք

Ոստիկանները 55-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են ալկոհոլային կեղծ խմիչքներ

1 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունը ստուգվել է, հաստատվել, և քրեական ոստիկանները տղամարդուն հրավիրել են վարչություն:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվել է կեղծ օղու տարատեսակ 30 շիշ, ընդհանուր 30 լիտր սպիրտով և օղիով լցված երկու տարա, նույն պարունակությամբ մեկուկես լիտրանոց պլաստիկ 11 շիշ և կեղծ խմիչք պատրաստելու պարագաներ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում