Աշխարհ

Սիրիայում հրշեջ ջոկատները պայքարում են անտառային հրդեհների դեմ

1 րոպեի ընթերցում

Սիրիայում հրշեջ ջոկատները պայքարում են անտառային հրդեհների դեմ

Սիրիայի քաղաքացիական պաշտպանության խմբերը, հրշեջ և անտառտնտեսության ջոկատները, տեղի բնակիչների և Պաշտպանության նախարարության ուղղաթիռների աջակցությամբ, պայքարում են Լաթաքիայի և Համայի շրջաններում մոլեգնող անտառային հրդեհների դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA  գործակալությունը։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 50 հրշեջ հաշվարկներ։ 

Արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարար Ռաիդ աս-Սալեհը հայտնել է, որ տեղի բնակիչների աջակցությամբ հրշեջ խմբերը կարողացել են կանխել հրդեհների տարածումը Համայի շրջաններում: Այնուամենայնիվ, հրդեհները դեռևս մոլեգնում են լեռնային մի քանի կետերում, և ջանքեր են գործադրվում դրանք մեկուսացնելու համար:

Նախարարը Լաթաքիայի Քեսաբ շրջան կատարած այցելության ժամանակ պարզաբանել է, որ նահանգում ամենախոշոր հրդեհները մոլեգնում են Քեսաբում: 

Լաթաքիայի նահանգապետ Մոհամմադ Օթմանը հայտարարել է, որ հրշեջ և քաղաքացիական պաշտպանության խմբերին հաջողվել է վերահսկել Քեսաբի տարածքում մոլեգնող հրդեհների մեծ մասը։

Ավելի վաղ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության խմբերը հայտարարել էին Սիրիայում ավելի քան 30, այդ թվում՝ վեց խոշոր անտառային հրդեհների բռնկման մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում