Մոդին անարդար է անվանել Պակիստանի հետ ջրային պաշարների բաշխման պայմանագիրը

2 րոպեի ընթերցում

Պակիստանի հետ Հնդկաստանի կնքած Ինդոսի ջրերի շուրջ պայմանագիրն անարդար է և վնաս է հասցնում հնդկաստանցի ֆերմերներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Հնդկաստանի անկախության օրվա առթիվ ելույթում:

«Մեր երկրի ժողովուրդը հստակ գիտակցել է, թե որքան անարդար և միակողմանի է Ինդոսի շուրջ պայմանագիրը: Հնդկաստանից սկիզբ առնող գետերի ջրերը ոռոգում են մեր թշնամիների դաշտերը, մինչդեռ իմ սեփական երկրի ֆերմերներն ու հողը տառապում են ծարավից և ջրի պակասից: Այդ համաձայնագիրն աներևակայելի վնաս է հասցրել իմ երկրի ֆերմերներին վերջին յոթ տասնամյակի ընթացքում: Այժմ ջրի իրավունքը պատկանում է միայն Հնդկաստանի ֆերմերներին», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

1960 թվականին Հնդկաստանը և Պակիստանը ստորագրել են պայմանագիր Ինդոսի ջրերի մասին, որը նախատեսում է ջրային պաշարների բաշխումը: Այդ համաձայնագրով Իսլամաբադը ստացել է վերահսկողություն հենց Ինդոսի և դրա վտակների՝ Չենաբի և Ջելամի նկատմամբ, որոնք հոսում են Հնդկաստանի տարածքից, բայց Հնդկաստանն ըստ պայմանագրի կարող է օգտագործել դրանց ջուրը հարակից դաշտերի ոռոգման և հարակից շրջանների բնակիչների կարիքների համար: Նյու Դելին լիակատար վերահսկողություն է ստացել Բեաս, Ռավի և Սատլեջ գետերի նկատմամբ: Ըստ այդ համաձայնագրի՝ Նյու Դելին և Իսլամաբադը համաձայնության են եկել փոխանակել տվյալներ, ինչի նպատակով ստեղծվել է Ինդոսի հարցերով մշտական հանձնաժողով:

Ապրիլի 22-ին Ջամու և Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ինդոսի ջրերի շուրջ պայմանագրի անհապաղ դադարեցման մասին: Պաշտոնական Նյու Դելին Պակիստանի հետքն էր բացահայտել այդ ահաբեկչության մեջ, որի հետևանքով զոհվել է 26 մարդ:

Մայիսի լույս 7-ի գիշերը Հնդկաստանի զինված ուժերը սկսել են «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում գործող ահաբեկիչների դիրքերին: Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել: Մայիսի 10-ին կողմերը հայտարարել են լիակատար հրադադարի մասին: 

Հայերեն Русский

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 29/10/26

Նավթի գներն աճել են - 29/10/26

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը