Իրավունք

Կաշառքով վարորդական վկայականներ տալու համար ձերբակալվել են Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը և ևս 14 անձ

1 րոպեի ընթերցում

Կաշառքով վարորդական վկայականներ տալու համար ձերբակալվել են Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը և ևս 14 անձ

Բազմաթիվ քաղաքացիների կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու համար ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Կոմիտեից նշեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետը։ 

«Քրեական վարույթն առնչվում է բազմաթիվ քաղաքացիների կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու՝ առերևույթ հանցագործության դեպքերին»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց. «Հակակոռուպցիոն կոմիտեի մեր գործընկերների հետ եղել է համատեղ միջոցառում, ինչը լրիվ տեղավորվում է նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում: Նման աշխատանքները շարունակական են լինելու»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում