Իրավունք

Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ

1 րոպեի ընթերցում

Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ

Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինը գտնվելով ոչ սթափ վիճակում կնոջ վրա բենզին է լցրել, որը լցվել է նաև սեղանի սփռոցի վրա, ապա այրել է սեղանի սփռոցը, որի ընթացքում կրակը սփռոցից անցել է կնոջը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 

Վերը նշված գործողությունների հետևանքով կինը ստացել է այրվածքներ, իսկ այդ ընթացքում օգնության հասած դուստրը նույնպես ստացել է մարմնական վնասվածք։

Ամուսնու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանության փորձը): 

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում