Ռուսաստան

Ռուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությանը։

«Տեղեկացնում ենք ձեզ, որ իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», - հայտնել են գերատեսչությունում։

Ըստ հրապարակման՝ խաբեբաներն ամենից հաճախ զանգահարում են Telegram-ի և WhatsApp-ի միջոցով։ Չարագործներն այս ցանցերն օգտագործում են խաբեության, գումար շորթելու և դիվերսիոն ու ահաբեկչական գործողությունների մեջ մարդկանց ներքաշելու համար։

Գործակալությունը նշում է, որ մեսենջերների սեփականատերերն անտեսել են հակազդեցության միջոցներ ձեռնարկելու բազմաթիվ պահանջները։

ՌԴ պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Անտոն Նեմկինը հայտարարել է, որ այս միջոցառումն անհրաժեշտ է հեռախոսային և ինտերնետային խարդախություններից մարդկանց պաշտպանելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում