Թուրքիա

Թուրքիայում ավելի քան 1200 հետցնցում է գրանցվել երկրաշարժից հետո

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ավելի քան 1200 հետցնցում է գրանցվել երկրաշարժից հետո

Սեյսմոլոգներն ավելի քան 1200 հետցնցում են գրանցել Թուրքիայի Բալըքեսիրի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):

Օգոստոսի 10-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, որի էպիկենտրոնը գտնվում էր Սընդըրգը քաղաքի մերձակայքում, զոհվել է մեկ մարդ, տուժել՝ 29։ Ցնցումներն զգացվել են մի շարք հարևան նահանգներում, այդ թվում՝ Ստամբուլում։

Վարչությունը հայտնել է, որ օգոստոսի 13-ի ժամը 09:30-ի դրությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 1235 հետցնցում։ Դրանցից 19-ը՝ 4-ից բարձր մագնիտուդով։

Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայական փոփոխությունների նախարար Մուրատ Քուրումը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով մոտավորապես 193 շենք է փլվել կամ զգալիորեն վնասվել Բալըքեսիրի, Մանիսայի և Բուրսայի նահանգներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում