Միացյալ Նահանգներ

ԱՄՆ պետական պարտքը հասել է ռեկորդային 37 տրիլիոն դոլարի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետական պարտքը հասել է ռեկորդային 37 տրիլիոն դոլարի

ԱՄՆ պետական պարտքի ծավալը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 37 տրիլիոն դոլարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության զեկույցը։

Նշվում է, որ 2020 թվականի հունվարին՝ մինչև կորոնավիրուսի համավարակը կատարված կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ պետական պարտքը 37 տրիլիոն դոլարի պետք է հասներ 2030 ֆինանսական տարվանից հետո։ Սակայն այն ավելի արագ է աճել, քանի որ համավարակն ազդել է ԱՄՆ տնտեսության վրա և այն ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը և նրան հաջորդող նախագահ Ջո Բայդենը ստիպված էին մեծ պարտքեր ներգրավել՝ տնտեսությունը կայունացնելու և վերականգնմանն աջակցելու համար։

Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ ԱՄՆ պետական պարտքը 2024 թ. հունվարին կազմել է 34 միլիոն դոլար, հուլիսին՝ 35 տրիլիոն դոլար, իսկ նույն թվականի նոյեմբերին հատել է 36 տրիլիոն դոլարի սահմանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում