Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
1 րոպեի ընթերցում

Օգոստոսի 12-ին ժամը 10։45 դրությամբ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Հիմնադրամից վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։