Իրավունք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում

2 րոպեի ընթերցում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 14-ին ծառայություններ կմատուցվեն ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Օգոստոսի 14-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Շիրակի մարզի Անի համայնքում և Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ օգոստոսի 7-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում