Միացյալ Նահանգներ

ԿԺԴՀ-ն անհանգստություն է հայտնել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների առնչությամբ

1 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ն անհանգստություն է հայտնել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների առնչությամբ

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի Ulchi Freedom Shield համատեղ զորավարժությունները վատթարացնում են իրադրությունը տարածաշրջանի անվտանգության ոլորտում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության պաշտպանության նախարար Նո Գվան Չհոլը:

Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները հայտարարել են, որ օգոստոսի 18-ից մինչև 28-ը կանցկացնեն համատեղ զորավարժություններ, իսկ դաշտային զորախաղերի կեսը հետաձգվել է մինչև սեպտեմբեր: 

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Միացյալ Նահանգների և Կորեայի Հանրապետության սադրիչ գործողությունները, որոնք ցույց են տալիս ԿԺԴՀ-ի հետ ռազմական առճակատման ձգտումը և կրկին լուրջ մարտահրավեր են նետում Կորեական թերակղզում անվտանգային իրադրությանը», - հայտարարել է նախարարը՝ խստորեն նախազգուշացնելով այն բացասական հետևանքների մասին, որոնք կարող են առաջացնել զորավարժությունները:

Նա նշել է նաև, որ ցանկացած սադրիչ գործողություն կստանա իր պատասխանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում