Թուրքիա

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է մեկ մարդ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է մեկ մարդ

Թուրքիայի արևմտյան Բալըքեսիրի շրջանում օգոստոսի 10-ին գրանցված 6,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով մահացել է մեկ մարդ, 29-ը վիրավորվել են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ մահացածը 81-ամյա տղամարդ է։ Նախարարը տեղեկացրել է նաև, որ վիրավորներից ոչ մեկի վիճակը ծանր չէ։ Երկրաշարժի հետևանքով քանդվել է 16 տուն, որոնցից 12-ը լքված տներ են եղել։

Հայտնի է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 11 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են 20-30 վայրկյան Թուրքիայի արևմտյան 10 նահանգներում, այդ թվում և Ստամբուլում։ 

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում