Թուրքիա

Թուրքիայում ավերիչ երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ավերիչ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Սընդըրգը շրջանում գրանցված 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով ավերվել է մի ամբողջ թաղամաս։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները։

Սընդըրգըի քաղաքապետ Սերքան Սաքի խոսքով՝ մոտ տասը մասնավոր շինություն  է փլուզվել, և փրկարարները շարունակում են ստուգել վնասված շենքերը:

«Սընդըրգըում տասը շենք է ավերվել։ Որոշ շրջանների հետ կապ չկա», - ասել է քաղաքապետը։

Սաքը մանրամասնել է, որ փլուզված տներից մեկում ապրել է վեց մարդ։ Չորսը հայտնաբերվել և փրկվել են,մյուս երկուսի որոնումները շարունակվում են։
Նրա խոսքով՝ այդ շրջանում բջջային օպերատորները չեն աշխատում, և գյուղեր մուտք գործելը դժվարացել է։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես անդրադարձել է գրանցված երկրաշարժին։ 

«Մաղթում եմ համբերություն և շուտափույթ ապաքինում մեր բոլոր քաղաքացիներին, որոնք փրկվել են Բալըքեսիրում և հարակից շրջաններում տեղի ունեցած երկրաշարժից։ Առաջին իսկ րոպեներից բոլոր համապատասխան կառույցները սկսել են միջոցներ ձեռնարկել։ Մենք նաև ուշադիր հետևում ենք աշխատանքների ընթացքին», - ասել է Էրդողանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում