Պատահարներ

Արծվանիստ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 120 հակ անասնակեր

1 րոպեի ընթերցում

Արծվանիստ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 120 հակ անասնակեր

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 10-ին ժամը 15։26-ին ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։55-ին, մարվել՝ 16։27-ին։ Այրվել է մոտ 120 հակ անասնակեր և մոտ 200 քմ խոտածածկույթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում