2.1 մագնիտուդով երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք
1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 10-ին տեղական ժամանակով ժամը 15:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։47-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․1 մագնիտուդով երկրաշարժ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ։
Կարդացեք հոդվածը` Русский