Պատահարներ

ՃՏՊ Ծովագյուղի սուպերմարկետի մոտ. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Ծովագյուղի սուպերմարկետի մոտ. կան տուժածներ

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 9-ին, ժամը 21։15-ին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ  ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին բախվել են «UAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ 

Վարորդները և հինգ ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում