Թուրքիա

Անտառային հրդեհների պատճառով Դարդանելի նեղուցում նավագնացությունը դադարեցվել է

1 րոպեի ընթերցում

Անտառային հրդեհների պատճառով Դարդանելի նեղուցում նավագնացությունը դադարեցվել է

Հրդեհների պատճառով Դարդանելի նեղուցում երկու ուղղություններով նավերի երթևեկությունը դադարեցվել է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարության ծովային գործերի վարչությունը:

«Դարդանելի նեղուցում նավագնացությունը ժամանակավորապես դադարեցվել է երկու ուղղություններով՝ Չանաքքալե նահանգում տեղի ունեցած բնական հրդեհների պատճառով», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ ըստ Թուրքիայի տրանսպորտի նախարարության տեղեկությունների, չվերթների համար ժամանակավորապես փակվել է Չանաքքալեի օդանավակայանի թռիչքուղին։

«Հրդեհների պատճառով օդանավակայանի թռիչքուղին փակ է բոլոր չվերթների համար մինչև ժամը 20:00-ը, բացառությամբ՝ պետական ինքնաթիռների, բժշկական և հրշեջ ինքնաթիռների», - ասվում է հայտարարության մեջ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում