ՀՀ ՇՄ նախարարը Կովկասի բնության հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընթացիկ հարցերը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՇՄ նախարարը  Կովկասի բնության հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընթացիկ հարցերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին և ծրագրերի ղեկավար Արման Ավագյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընթացիկ հարցերը, առկա մարտահրավերները, ինչպես նաև ոլորտում գույքագրված առաջնահերթությունները՝ նպատակ ունենալով համատեղ ծրագրերն իրականացնել առավել նպատակային և արդյունավետ ձևաչափով։

Ընդգծվում է, որ սա կարևոր քայլ էր նախարարության և CNF-ի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության շրջանակում նոր ուղենշումներ սահմանելու ուղղությամբ։

«Զրույցի առանցքում էր նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպումը, որը կայանալու է 2026 թվականին Հայաստանում։ Քննարկվել են CNF-ի հնարավոր ներգրավվածության և աջակցման ձևաչափերը համաժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներում։

Նախարարը վստահություն է հայտնել, որ կողմերի միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել՝ ի նպաստ Հայաստանի կենսաբազմազանության պահպանման ու բնական հարստությունների արդյունավետ կառավարման»,- ասված է ՇՄ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

CNF-ն Հայաստանում գործում է 2009 թվականից և այդ ժամանակից ի վեր հանդիսանում է բնության պահպանության ոլորտում նախարարության հուսալի գործընկերը՝ շարունակական օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին, նպաստելով կառավարման համակարգերի զարգացմանը և տրամադրելով ֆինանսական ու տեխնիկական աջակցություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում