Իրավունք

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 300 մլն դրամը

1 րոպեի ընթերցում

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 300 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 300 մլն ՀՀ դրամը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում