Նեթանյահուն Գազայում պատերազմի ընդլայնման առնչությամբ հրավիրել է անվտանգության հարցերով խորհրդակցություն

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհանդիպի նախարարների փոքր խմբի հետ՝ քննարկելու Գազայի հատվածում ավելի շատ տարածքներ վերահսկողության տակ վերցնելու զինվորականների ծրագրերը: «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը: 

Պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախորդ օրը հայտարարել է, որ զինվորականները կկատարեն կառավարության որոշումները մինչև պատերազմական բոլոր նպատակներին հասնելը:

ՄԱԿ-ը Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնման մասին հաղորդագրություններն անվանել է «խիստ մտահոգիչ»: 

Ավելի վաղ The Jerusalem Post-ը, հղում անելով աղբյուրների, գրել էր, որ Իսրայելի իշխանությունները պատրաստվում են հավանություն տալ Գազայի հատվածում հետագա մարտական գործողությունների՝ հինգ ամսվա համար նախանշված պլանին, որով նախատեսվում է պաղեստինյան անկլավի տարածքի ևս մի մասի գրավում: 

Հայերեն English

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ