Սպորտ

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը տեղափոխվում է պրոֆեսիոնալ ռինգ

2 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը տեղափոխվում է պրոֆեսիոնալ ռինգ

Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն ու բազմակի մեդալակիր Անի Հովսեփյանը տեղափոխվում է պրոֆեսիոնալ ռինգ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց բռնցքամարտիկն անձամբ:

«Տեղափոխվում եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտ: Grand boxing Management ընկերության (Մենեջեր Խաչիկ Խաչատուրյան) կողմից պայմանագրի առաջարկ եմ ստացել, որին համաձայնություն եմ տվել: Լիահույս եմ, որ այս պայմանագիրը կարևոր դռներ կբացի իմ առաջ և հետագայում  առավել լուրջ մենամարտեր կանցկացնեմ պրոֆեսիոնալ ռինգում: Այդ ընկերությունը եվրոպական ընկերություն է, և իմ պայմանագիրն էլ եվրոպական մակարդակի պայմանագիր է»,-ասաց Հովսեփյանը: 

Վերջինիս խոսքով` պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխության որոշումը կապված է այս շրջանում սիրողական բռնցքամարտում քիչ մրցաշարերի, ինչպես նաև իր ունեցած մեծ նպատակների հետ:

«Չեմ ասի, թե տեղափոխությունս վերջնական է պրոֆեսիոնալ ռինգ, երբեմն նաև սիրողական մրցաշարերի` աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակցելու նպատակներ ունեմ: Հիմա ճիշտ եմ համարում պրոֆեսիոնալ ռինգում կայանալու ուղղությամբ քայլեր անելը»,-առանձնացրեց նա: 

Հովսեփյանն ընդգծում է, որ պրոֆեսիոնալ ռինգում էլ շարունակելու է ամեն ինչ անել Հայաստանի հանրահռչակման համար:

Անի Հովսեփյանի դեբյուտային մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կկայանա Երևանում ընթացիկ տարվա հոկտեմբերին:  

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում