Իրավունք

Փաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդը կալանավորվել է

2 րոպեի ընթերցում

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել է տեղեկություն, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք է բերում թմրամիջոց և իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դրանք տեղադրելով իրացնում Հրազդան և Չարենցավան քաղաքների տարբեր վայրերում, մասնավորապես` Չարենցավանի «Գանգրահեր տղան» արձանի մոտակայքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ 

Հուլիսի 31-ին` ժամը 20.15-ին, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում երիտասարդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացված հետքերով երկու կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգված։

Պարզվել է, որ նույն օրը տելեգրամյան մի օգտատիրոջ հետ պայմանավորվել և իրացնելու նպատակով Ձորաղբյուր գյուղի տարածքից վերցրել է մեկ գրամանոց 40 փաթեթ, որոնք տեղադրել է Չարենցավանի և Հրազդանի տարբեր վայրերում, ինչի համար օգտատերն իրեն պետք է յուրաքանչյուրի համար վճարեր 9 դոլար:
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում Հրազդանում և Չարենցավանում հայտնաբերվել է մարիխուանայով լցված և արդեն տեղադրված 18 փաթեթ։

Երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում