Սպորտ

Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

1 րոպեի ընթերցում

Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի երկարամյա պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում:

Ֆուտբոլիստն այս մասին հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված ու միշտ պատրաստ եմ ներկայացել: Մեր նորանշանակ մարզչից հետո հասկացա, որ գնալու ժամանակն է: Քանի որ իրոք փորձել եմ այդ մարդու հետ աշխատել ու չի ստացվել: Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք»,-ասաց Հարոյանը:

Վարազդատ Հարոյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում իր նորամուտը տոնել է 2011 թվականին: Ընտրանու կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 92 հանդիպում ու խփել է 4 գոլ: Նա երկար տարիներ Հայաստանի ազգային թիմի ավագ էր:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում