Միացյալ Նահանգներ

Իսպանիան հրաժարվել է ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելուց

2 րոպեի ընթերցում

Իսպանիան հրաժարվել է ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնելուց

Իսպանիայի կառավարությունը դադարեցրել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների գնման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ նախնական բանակցությունները՝ այլընտրանքային տարբերակ համարելով եվրոպական Eurofighter ինքնաթիռները և դեռևս մշակման փուլում գտնվող Future Combat Air System (FCAS) համակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Իսպանիայի պաշտպանության նախարարությունը։

Ամերիկյան F-35 Lightning II կործանիչների գնման ծրագրերի կասեցման մասին օգոստոսի 6-ին հայտնել էր նաև El Pais-ը, որին նման տեղեկատվություն էին փոխանցել Իսպանիայի կառավարության աղբյուրները:

Նշվում է, որ Իսպանիայի ռազմաօդային ուժերը նաև դիտարկում են F-18-երի փոխարինումը՝ սպասելով FCAS ծրագրի շրջանակներում եվրոպական վեցերորդ սերնդի կործանիչի հայտնվելուն: Ենթադրվում է, որ այդ ինքնաթիռները պատրաստ կլինեն 2040 թվականից ոչ շուտ: Մինչ այդ, Իսպանիայում շարունակում են շահագործել Eurofighter կործանիչները՝ չնայած տեխնոլոգիական սահմանափակումներին։

Իսպանիան մտադիր է կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունը և 2025 թվականին պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2 տոկոսի մակարդակին։ Սա հնարավոր կլինի անվտանգության և պաշտպանության ոլորտում տեխնոլոգիական և արդյունաբերական զարգացմանը միտված կառավարության ծրագրի շնորհիվ, որի իրականացմանը լրացուցիչ կհատկացվի 10.47 միլիարդ եվրո։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում