Հայաստան

Հրշեջ-փրկարարները կանխել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների հետագա տարածումը

2 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները կանխել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների հետագա տարածումը

Օգոստոսի 2-5-ը ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված շուրջ 10 հա և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Ահազանգերն արձանագրվել են մասնավորապես Արագածոտնի մարզի Լեռնարոտ, Գեղարքունիքի մարզի Արտանիշ, Սյունիքի մարզի Օխտար, Կոտայքի մարզի Ջրաբեր բնակավայրերում և Հրազդան քաղաքում: 

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների, ինչպես հերթապահ, այնպես էլ ազատ հերթափոխից հրշեջ-փրկարարներ, ովքեր օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ ձեռնարկելով հրդեհաշիջման արդյունավետ և նպատակաուղղված գործողություններ, ինչի արդյունքում էլ հրդեհներն ամբողջությամբ մարվել են։

Հրշեջ-փրկարարների հմուտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհների տարածումը դեպի հարակից բնակավայրեր և անտառային հատվածներ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև Ոստիկանության պարեկային, էկոպարեկային ծառայությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ։

Երկրում առկա բարձր հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ հատկապես անտառամերձ հատվածներում և հանգստյան գոտիներում։

Զգուշությունն ու պատասխանատվությունը կրակի դեմ պայքարում առավել քան երբևէ կարևոր են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում