Սյունիքի մարզում պարեկները հայտնաբերել են մաքսանենգությամբ ներկրված 12 կգ-ից ավելի թմրամիջոց

2 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզում պարեկները հայտնաբերել են մաքսանենգությամբ ներկրված 12 կիլոգրամից ավելի թմրամիջոց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ ներկայացնելով մանրամասներ:

«Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս, նկատել են կասկածելի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվել կարգախմբի «կանգ ա՛ռ» հրահանգին։

Սկսվել է հետապնդում։ Պարեկներին հաջողվել է «Հոնդան» հողածածկ ճանապարհին հարկադրաբար կանգնեցնել։ Մինչ այդ՝ հետապնդման ընթացքում, ավտոմեքենայի պատուհանից ուղևորներից մեկը փաթեթներ է նետել փողոց։

Հարկադրաբար կանգնեցնելուց հետո երկու ուղևորին՝ մի տղամարդու և մի կնոջ, պարեկները տեղում ձերբակալել են։ Վարորդը ոտքով շարունակել է փախուստը, սակայն պարեկները նրան բռնել են Մեղրիի շենքերից մեկի բակում։

Կարգախումբին օգնության են հասել Ոստիկանության այլ ծառայությունների աշխատակիցներ։ Իրականացվել է դեպքի վայրի պահպանություն, իսկ քրեական վարույթ նախաձեռնվելուց հետո՝ դեպքի վայրի զննություն»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Զննությամբ հայտնաբերվել է 12 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը կազմել է 12 կիլոգրամ 660 գրամ։

Հետագա միջոցառումներին ներգրավվել են Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ու Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողները։

Ապացուցողական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, թե ում պետք է փոխանցվեր մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված առանձնապես խոշոր չափերի մարիխուանան։

Հաջորդ օրն արդեն Երևան-Երասխ ավտոճանապարհին ձերբակալվեց նաև այդ անձը։

Նրան և Սյունիքում ձերբակալված անձանց մեղադրանք է ներկայացվել։ Չորսն են կալանավորվել են։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Հայերեն English

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր