Միացյալ Նահանգներ

Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշում կկայացնի ոչ հեռու ապագայում

2 րոպեի ընթերցում

Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշում կկայացնի ոչ հեռու ապագայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում կկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցի շուրջ և խոստացել է, որ հաշվի կառնի Մոսկվայի հետ Վաշինգտոնի առաջիկա շփումների արդյունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

«Տեսնենք, թե ինչ տեղի կունենա բավականին մոտ ապագայում», - Վաշինգտոնում լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով ՌԴ-ի դեմ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության վերաբերյալ հարցին։

«Վաղը (օգոստոսի 6-ին) մենք հանդիպում կունենանք Ռուսաստանի հետ, որից հետո կարելի կլինի որոշումներ կայացնել», - հավելել է ԱՄՆ ղեկավարը՝ նկատի ունենալով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի այցը Մոսկվա։

Ընդ որում, նա չի նշել հնարավոր մաքսատուրքերի չափը։ 

«Ես երբեք այս թիվը չեմ նշել, բայց մենք կարող ենք ինչ-որ բան անել այս առումով», - պատասխանել է Թրամփը այն հարցին, թե արդյոք մաքսատուրքերը կարող են կազմել 100%, ինչպես նա հայտարարել էր ավելի վաղ։

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցողը նախկին նախագահ «Բայդենի պատերազմն է»։ 

«Իմ խնդիրը մեզ այս պատերազմից դուրս բերելն է», - հավելել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում