Ucom-ը ներդնում է SatsifAI հարթակը՝ հաճախորդների գոհունակության շարունակական վերլուծության նպատակով

3 րոպեի ընթերցում

Ucom-ը, հավատարիմ մնալով իր հաճախորդակենտրոն մոտեցմանը, ներդնում է հարցումների SatisfAI նորարարական հարթակը՝ հաճախորդների գոհունակության և սպասարկման փորձի շարունակական վերլուծության նպատակով: 

SatisfAI-ի կիրառումը Ucom-ին հնարավորություն կտա անցկացնել NPS  (Net Promoter Score/ Հաճախորդների գոհունակության ցուցանիշ) և այլ արագ ու պարզ հարցումներ, իրական ժամանակում վերլուծել տվյալները և ավելի արագ արձագանքել հաճախորդների կարիքներին։ SatisfAI-ը առավելագույնս հեշտացրել է այդ գործընթացը՝ տրամադրելով հարմարավետ ինտերֆեյս և տվյալների վերլուծության ավտոմատացված գործիքներ։ 

«Հարցումների համակարգի ներդրումը համահունչ է Ucom-ի հաճախորդակենտրոն ռազմավարությանը։ Մեր բաժանորդներից յուրաքանչյուրի համար հարմարավետ թվային փորձառություն ապահովելու համար մենք ձգտում ենք կիրառել այդ պահին հասանելի ամենավերջին նորարարական լուծումները։ Վստահ եմ, SatisfAI հարթակը կօգնի, որ տվյալների վրա հիմնված որոշումների միջոցով շարունակաբար բարձրացնենք ծառայությունների որակը», - նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։  

«Ուրախ ենք Ucom-ի հետ այս համագործակցության մեկնարկի համար։ Մինչ այս մեր հարթակը հաջողությամբ ներդրվել է մի շարք բանկերում, իսկ այժմ Ucom-ն առաջինն է դառնում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում, որը կկիրառի մեր լուծումները։ Առաջին փուլով հարթակի բազային ֆունկցիաներն արդեն ներդրվել են,  ակնկալում ենք, որ շուտով արհեստական բանականության մոդուլը նույնպես կկիրառվի Ucom-ում», -  ասաց SatisfAI –ի համահիմանդիր  Հայկ Կարապետյանը։     

NPS հարցումը տարածված միջազգային մեթոդաբանություն է, որն օգտագործվում է ընկերության հանդեպ հաճախորդների հավատարմության և ծառայություններից բավարարվածության աստիճանն արագ պարզելու համար: Համակարգը հնարավորություն է տալիս ծառայության մատուցման ավարտից անմիջապես հետո SMS-ի, մոբայլ հավելվածի կամ էլեկտրոնային փոստի միջոցով  կապ հաստատել հաճախորդի հետ և կարճ հարցման միջոցով  գնահատել նրա հավատարմությունը, ինչպես նաև՝ սպասարկման որակից գոհունակությունը։   

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում