Արաբական ցեղերի աշխարհազորայինները կրակ են բացել աս Սուեյդայի ծայրամասերի ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Արաբական ցեղերի կազմավորումները գնդակոծել են աս Սուեյդայի նահանգի վարչական կենտրոն հանդիսացող նույնանուն քաղաքի ծայրամասերը ՝ խախտելով հուլիսի 19-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Sham TV հեռուստաալիքի՝ կրակն արձակվել է խոշոր տրամաչափի գնդացիրներով և նռնականետներով Աթիլ արվարձանի բնակելի շենքերի ուղղությամբ։ Տեղացի դրուզների ինքնապաշտպանության ուժերի ջոկատներն ի պատասխան գրոհել են աշխարհազորայինների դիրքերն այդ շրջանում:

Ավելի վաղ փոխհրաձգություններ են գրանցվել աս Սուեյդայից հարավ-արևմուտք գտնվող Ուրի շրջանում, որտեղ մի քանի ականանետային արկեր են ընկել տների տանիքների վրա։ Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հայտնել։

Օգոստոսի 4-ին Սիրիայի իշխանությունները կրկին բացել են հումանիտար միջանցքը Բուսրա էշ Շամ քաղաքի տարածքով, որը   կապում է Դերաայի և աս Սուեյդայի նահանգները։ Որոշումը կայացվել է զինված խմբավորումների կողմից սպառնալիքի վերացումից հետո։ Ավելի վաղ դրուզների ջոկատների մարտիկները կրակ են բացել կառավարական դիրքերի վրա Թել Հադիդում և գրավել այդ շրջանը։ 

Ինչպես հայտնել է Սիրիայի հարավում Ներքին գործերի նախարարության վարչության պետ Ահմեդ ադ Դալաթին, հարցը կարգավորվել է միջազգային միջնորդների օգնությամբ, և դրուզները շուտով հեռացել են Թել Հադիդից։

Հուլիսի 19-ին Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ Շարաան հայտարարել է աս Սուեյդայում հրադադարի ռեժիմի սահմանման մասին՝ խաղաղ կարգավորման պլանին համապատասխան, որը մշակվել է Միացյալ Նահանգների, Հորդանանի և Իսրայելի մասնակցությամբ:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան