Իրավունք

Բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը

1 րոպեի ընթերցում

Բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը

Երկու անձ, խմբի կազմում, 2025 թվականի հունիսի 21-ին ապօրինի մուտք են գործել Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն, վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով, և դուրս եկել հիվանդանոցից: 

Հերթապահ բուժքույրը նրանց հետևից վազելով գոռացել է, որ տերմինալը չտանեն, սակայն վերջիններս անտեսելով բուժքրոջ հորդորը, գիտակցելով, որ արարքը կատարում են բացահայտ՝ հափշտակել են տվյալ տերմինալը և հեռացել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված կողոպուտը): 

Ա.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Գ.Մ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ա.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում