Թուրքմենստանում բացվում է ՄԱԿ-ի՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 3-րդ խորհրդաժողովը

2 րոպեի ընթերցում

Թուրքմենբաշի քաղաքի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում օգոստոսի 5-ին բացվում է ՄԱԿ-ի՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների երրորդ խորհրդաժողովը: Դրան մասնակցում են պատվիրակություններ ավելի քան 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Խորհրդաժողովի լիագումար նիստում նախատեսվում են պետությունների և կառավարությունների ղեկավարների ելույթներ: Խորհրդաժողովը կբացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, որից հետո ելույթ կունենա Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը:

Միջոցառմանը մասնակցելու համար Թուրքմենբաշի են ժամանել Հայաստանի, Ուզբեկստանի, Սան Տոմե և Պրինսիպիի Դեմոկրատական Հանրապետության նախագահներ Վահագն Խաչատուրյանը, Շավքաթ Միրզիյոևը և Կառլուշ Մանուել Վիլա Նովան, ինչպես նաև Էսվատինիի թագավոր Մսվատի III-ը: Նախատեսվում է նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ժամանումը: Խորհրդաժողովին ներկա կլինեն նաև Իրանի առաջին փոխնախագահը և ՌԴ փոխվարչապետը։

Խորհրդաժողովում քննարկվող թեմաներն են դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար առևտրային ընթացակարգերի պարզեցումը, կառուցվածքային բարեփոխումները, դիվերսիֆիկացիան և նորարարությունը, կլիմայի փոփոխությանը և բնական աղետներին հարմարվողականության բարձրացումը, ենթակառուցվածքների ստեղծումը և անարգել տարանցման համակարգերի խթանումը, գլոբալ գործընկերության ամրապնդումը և այլ թեմաներ: Միջոցառումը կտևի մինչև օգոստոսի 8-ը։

Աշխարհում կա 32 երկիր, որոնք ելք չունեն դեպի ծով: Նրանց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 500 միլիոն մարդ։

ՄԱԿ-ի՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների առաջին խորհրդաժողովը տեղի է ունեցել Ալմաթիում (Ղազախստան) 2003 թ. օգոստոսի 28-29-ը, երկրորդը՝ Վիեննայում (Ավստրիա) 2014 թ. նոյեմբերի 3-5-ը։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում