Միացյալ Նահանգներ

Ճապոնիայի վարչապետն ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքը փոխշահավետ է համարել

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետն ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքը փոխշահավետ է համարել

Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան կարծում է, որ Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև առևտրային գործարքը շահավետ է երկու երկրների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է խորհրդարանի ստորին պալատի բյուջետային հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ժամանակ:

«Մենք կստեղծենք աշխատատեղեր ԱՄՆ-ում՝ միևնույն ժամանակ պահպանելով աշխատատեղերը Ճապոնիայում և աշխարհին տրամադրելով լավ ապրանքներ: Դրանք շահավետ հարաբերություն են երկու կողմերի համար էլ», - նշել է վարչապետը:

Հուլիսի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Տոկիոյի հետ «մեծածավալ, հնարավոր է՝ ամենախոշոր գործարքի» կնքման մասին: Նրա խոսքով՝ Ճապոնիան ԱՄՆ-ում կներդնի 550 միլիարդ դոլար, իսկ ասիական երկրից ապրանքների  մաքսատուրքերը կկազմեն 15%: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում