Կամչատկայում ակտիվացած Կլյուչևսկո հրաբխի մոխրի արտանետումները վտանգ են առաջացրել ավիափոխադրումների համար

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Կամչատկայի թերակղզում ակտիվացած Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխը ծովի մակերևույթից 6,5 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել, ինչի հետևանքով սպառնալիք է առաջացել ավիափոխադրումների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի բաժնի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։

«Պայթյունները Կլյուչևսկո հրաբխից մոխիրը բարձրացրել են ծովի մակարդակից 6,5 կիլոմետր բարձրության վրա։ Մոխրի ամպը ձգվել է հրաբխից 30 կիլոմետր դեպի արևելք և հյուսիս-արևելք։ Ավիացիայի համար գունային կոդը նարնջագույնն է։ Հրաբխի ակտիվությունը վտանգավոր է տեղական և միջազգային օդային փոխադրումների համար», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։

Հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի էր ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ երկրաշարժը՝ 8,8 մագնիտուդով։ Երկրաշարժի պատճառով տարածաշրջանային սեյսմիկ ակտիվությունը մեծացել է։

600 տարվա մեջ առաջին անգամ օգոստոսի 2-ին ժայթքել էր Կամչատկայում գտնվող Կրաշենիննիկով հրաբուխը։ Հրաբխից մոխիրի արտանետումների բարձրությունը կազմել էր 3-4 կմ ծովի մակարդակից։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին