Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա վեց տուժած
1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը օգոստոսի 3-ին, ժամը 18:59-ին տեղեկություն է ստացել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Ford և VAZ մակնիշների ավտոմեքենաները:
Ըստ աղբյուրի՝ վեց տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և փակել VAZ մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: