Աշխարհ

Սիրիայի ՊՆ-ն և քրդական խմբավորումը միմյանց մեղադրում են հյուսիսային Սիրիայում հարձակում իրականացնելու համար

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ՊՆ-ն և քրդական խմբավորումը միմյանց մեղադրում են հյուսիսային Սիրիայում հարձակում իրականացնելու համար

Սիրիայի պաշտպանության նախարարությունը մեղադրել է քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ին (SDF) հյուսիսային Սիրիայի ռազմական դիրքի վրա հրթիռային հարձակում իրականացնելու մեջ, որի հետևանքով վիրավորվել են չորս զինվորական և երեք քաղաքացիական անձ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Al Jazeera-ն, Սիրիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ զինվորականները կարողացել են հետ մղել հարձակումը Մանբիջ քաղաքի գյուղական վայրերում։ 

«Բանակային ուժերը աշխատում են կրակի աղբյուրների դեմ, որոնք ուղղված էին տեղակայման գծերի մոտ գտնվող քաղաքացիական գյուղերին», - հայտարարել է նախարարությունը։

Իր հերթին SDF-ը պնդել է, որ արձագանքում է քաղաքացիական բնակավայրերի վրա չհրահրված հրետանային հարձակմանը, որն իրականացվում է սիրիական ուժերի կողմից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում