ՄԻՊ ներկայացուցիչները «Վանաձոր» ՔԿՀ-ում առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: 

Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: 

Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: 

Առանձնազրույցների արդյունքներով պայմանավորված` քննարկումներ են տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Այցի արդյունքները մանրամասն վերլուծվում են Պաշտպանի կողմից, դրանց կապակցությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ: 

«Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: 

Պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում»,-հայտնում են ՄԻՊ գրասենյակից: 

Հայերեն

Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ից

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը քննադատել է ԹՐԻՓՓ-ի համար երաշխավոր փնտրելու մոտեցումը

Հոկտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը