Ucom-ի Վաճառքի և սպասարկման նոր կենտրոն՝ Մաշտոցի 7/4 հասցեում

2 րոպեի ընթերցում

Ucom-ը Մաշտոցի պողոտա 7/4 հասցեում բացել է վաճառքի և սպասարկման նոր կենտրոն։ Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից շաբաթ ժամը 9:00-20:00-ը, իսկ կիրակի օրը՝ 10:00-19:00-ը, առանց ընդմիջումների։ 

Վաճառքի և սպասարկման նորաբաց կենտրոնում բաժանորդները կարող են օգտվել ընկերության ֆիքսված, բջջային և ինտերնետ ծառայություններից, ստանալ խորհրդատվություն, ձեռք բերել հայտնի բրենդերի սմարթֆոններ, ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցներ, Wi-Fi սարքեր, պլանշետներ և այլ սարքավորումներ։ 

Մաշտոցի 7/4 հասցեում գտնվող սպասարկման սրահում՝ օգոստոսի-1-ից 14-ը ներառյալ, Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդը ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով և առավել մատչելի գնով։ 

«Մաշտոցի պողոտայում նոր սպասարկման կենտրոնի բացմամբ մենք շարունակում ենք ընդլայնել մեր ներկայությունը՝ բաժանորդներին ապահովելով անհատական և հարմարավետ սպասարկում։ Որպես հաճախորդամետ ընկերություն՝ մենք հոգ են տանում, որ մեր այցելուները այստեղ ոչ միայն պարզապես ծառայություն ստանան, այլ նաև զգան, որ նրանք իսկապես կարևոր ու գնահատված են մեր համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Ucom-ը Հայաստանում ունի  վաճառքի և սպասարկման 75 կենտրոն, որից 23-ը՝ Երևանում, այդ թվում նաև վերջերս Homplex Hyper Mall-ում բացված նոր կենտրոնը։ 

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում