Հայաստանի բանկերի միության նախագահն անդրադարձել է Arca համակարգում նկատված խափանումներին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն անդրադարձել է Arca համակարգում վերջին օրերին նկատված խափանումներին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսում Ազատյանը հիշեցրեց, որ Arca–ն բաժնետիրական ընկերություն է, որի 55 տոկոսի բաժնետերը Կենտրոնական բանկն է, իսկ 45 տոկսի բաժնետերերը առևտրային բանկերն են: 

«Arca–ի կայուն գործունեությունը բխում է ոչ միայն մեր քաղաքացիների շահերից, այլ նաև բանկերի, ԿԲ-ի շահերից: Վերջին 1-2 տարվա ընթացքում Arca-ում շատ մեծ ու կարևոր փոփոխություններ են իրականացվել թե՛ կառուցվածքային, թե՛ կառավարման առումով: Անկախ խորհրդի անդամներ են նշանակվել, նաև բանկերն ունեն իրենց ներկայացուցիչները խորհրդում: Նաև կատարվում են տեխնիկածրագրային շատ լուրջ փոփոխություններ: Գիտեմ, որ այս պահին շարունակվում են վերլուծությունները, թե ինչ պատճառով են եղել այդ խափանումները»,-ասաց միության նախագահը: 

Նա հիշեցրեց՝ Arca-ն այսօր ևս հայտարարությամբ է հանդես եկել: Հայտարարության մեջ մասնավորապես շեշտվել է, որ խափանման պատճառները կապ չունեն կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ։ Խափանումների որևէ փուլում տվյալների կորուստ կամ արտահոսք չի արձանագրվել։ Խափանման պատճառների խորքային պարզաբանման և նմանատիպ դեպքերի կանխարգելման նպատակով մեկնարկել է համապարփակ տեխնիկական ուսումնասիրություն։

 «Հասկանալով, որ դա անհարմարություն է բոլորիս համար՝ այդ թվում բանկերի, պետք է գիտակցենք, որ այդպիսի դեպք հնարավոր է, դա իսկապես խնդիր է, որևէ մեկը դրանից օգուտ չի ստանում: Հորդորենք Arca-ի մեր գործընկերներին, որ օր առաջ ավարտեն ուսումնասիրությունը և այնպիսի մեխանիզմներ ներդնեն, որ խնդիր չլինի»,–ասաց Ազատյանը:

Նա նկատեց՝ խափանումները վստահաբար բացասական ազդեցություն են ունեցել բանկային համակարգի վրա, բայց կոնկրետ վերլուծություն դեռ չունեն, թե որ բանկում վնասը որքան է: 

Arca–ից հայտարարությամբ պարզաբանել էին, որ 2025թ․ հուլիսի 23-ի 10։05-16։50 ընկած ժամանակահատվածում արձանագրված խափանումը առաջացել է հավաստագրման համակարգի թարմացման տեղադրումից որոշ ժամանակ անց և պայմանավորված է եղել տեխնիկական բնույթի խոչընդոտներով։ 2025թ․ հուլիսի 29-ին ժամը 11:46-ից մինչև 15։25 ևս արձանագրվել է խափանում նույն պատճառով, որը ժամանակավորապես ազդել է ընկերության կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների հասանելիության վրա։ Խնդիրը վերացվել է նույն օրը՝ ընկերության և մատակարար կազմակերպության մասնագետների ներգրավմամբ իրականացված շտապ գործողությունների արդյունքում։ 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում