Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական ձեռագիրը կգնվի և կտեղափոխվի Մատենադարան

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 93 միլիոն դրամ կհատկացվի ԿԳՄՍ նախարարությանը՝ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք հանդիսացող ձեռագիրը գնելու և Մատենադարան տեղափոխելու համար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ հիմնավորման՝ Մատենադարանը նախաձեռնել է քննական բնագրի կազմության աշխատանքները, և սույն մատյանը էապես նպաստելու է նաև գիտական հետազոտության լիարժեքությանը և ժամանակակից էկումենիկ երկխոսության ընթացքում հայ եկեղեցու ամուր դիրքավորմանը: 

Ձեռագիրը նաև կդառնա տարաբնույթ ուսումնասիրությունների կարևոր աղբյուր, քանի որ այս ժամանակաշրջանից պահպանված հայերեն ձեռագրերի քանակը սակավաթիվ է, և յուրաքանչյուր ձեռագրական միավոր բացառիկ նշանակություն ունի: 

Հիմնավորման համաձայն՝ ամիսներ առաջ INLIBRIS Gilhofer Nfg ավստրիական հին և հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի մասնագիտացված ընկերությունը աճուրդի էր ներկայացրել բացառիկ աստվածաբանական և ձեռագրագիտական արժեք՝ 12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը (ձեռագիրը թվագրվում է 13-րդ դարով): Բանակցությունները ձեռագրի արժեքի շուրջ տևել են ամիսներ: Արդյունքում՝ արժեքը նվազեցվել է՝ հասնելով 200,000 եվրոյի, որը ՀՀ դրամով կազմում է շուրջ 93 միլիոն դրամ: Այն պայմանավորված է նաև սեփականատերերի՝ ձեռագիրը Մատենադարանին հանձնելու մեծ ցանկությամբ: 

Հայերեն English Français

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին