Միացյալ Նահանգներ

Միացյալ Նահանգներն առևտրային համաձայնագրեր է կնքել Կամբոջայի և Թաիլանդի հետ

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներն առևտրային համաձայնագրեր է կնքել Կամբոջայի և Թաիլանդի հետ

Վաշինգտոնն առևտրային համաձայնագրեր է կնքել Կամբոջայի և Թաիլանդի հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի առևտրի նախարար Հովարդ Լաթնիքը։ Ստորագրումը իրականացվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված օգոստոսի 1-ին վերջնաժամկետի նախաշեմին, որից հետո անկալվում են նոր՝ ավելի բարձր մաքսատուրքերի սահմանում։

Համաձայնագրերի մանրամասները չեն ներկայացվում։

Հոնկոնգյան South China Morning Post-ը, մեկնաբանելով նախարարի հայտարարությունը, գրում է, որ Թրամփը «առևտրային բանակցությունները որպես մահակ է օգտագործել երկու երկրներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար՝ սպառնալով, որ Վաշինգտոնն առևտրային համաձայնագրեր չի կնքի նրանցից ոչ մեկի հետ, քանի դեռ շարունակվում են մարտական գործողությունները»։

Հաշտության համաձայնագրի ստորագրումից հետո ԱՄՆ-ի նախագահն իր առևտրային թիմին կարգադրել է վերսկսել բանակցությունները երկու երկրների հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում