Իրավունք

Սպորտային ակումբը վերականգնել է պետությանը պատճառած վնասից 250 մլն դրամը

1 րոպեի ընթերցում

Սպորտային ակումբը վերականգնել է պետությանը պատճառած վնասից 250 մլն դրամը

Հայաստանի քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է սպորտային ակումբի գործունեությունը կազմակերպող ընկերության կողմից իրացման իրական շրջանառությունը թաքցնելու և պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ և բազմակողմանի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում միայն 2025 թվականի հուլիսին ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով՝ 250 մլն ՀՀ դրամ վնասը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում