Պատահարներ

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hուլիսի 30-ին, ժամը 14:11-ին ահազանգ է ստացել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում  հրդեհ է բռնկվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ 270 քմ)․ տուժածներ չկան։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել են տան և հացատան տանիքները, տան տանիքում պահեստավորած մոտ 300 հակ անասնակեր։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում