«Նոթեյշնս» լաբորատորիան կավարտվի Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կազմակերպվող երկօրյա փառատոնով

3 րոպեի ընթերցում

«Նոթեյշնս» լաբորատորիան կեզրափակվի երկօրյա փառատոնով, որը կանցկացվի Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում։ Երկու շաբաթ տևած ինտենսիվ փորձարկումներից և ստեղծագործական փոխանակումներից հետո լաբորատորիան օգոստոսի 2-ին և 3-ին Ֆիլհարմոնիան կվերածի ինստալյացիաների, համերգների և լաբորատորիայում ծնված գեղարվեստական համագործակցությունների կենսունակ տարածքի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ hosq-ի կազմակերպած  «Նոթեյշնս» լաբորատորիան մեկտեղել է ավելի քան 60 արվեստագետի Հայաստանից և 9 այլ երկրից։ Նրանք աշխատել են տարբեր ոլորտներում՝ ձայն, երաժշտություն, վիզուալ արվեստ, անիմացիա, վիդեո արվեստ և արհեստական բանականություն՝ ուսումնասիրելով հայկական դասական երաժշտության ժառանգության և նորարարության հատման կետերը։ 

Հիմնվելով Armenian National Music-ի թվայնացրած Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիայի վրա՝ մասնակիցները արխիվային հայկական դասական երաժշտությունն օգտագործել են  նոր գեղարվեստական փորձարկումների համար։   13 օրվա ընթացքում արվեստագետները զբաղվել են համատեղ հետազոտություններով, իմպրովիզացիայով և փորձարկումներով՝ ընդլայնելով ձայնի և ձևի հնարավորությունները։ «Նոթեյշնս»-ը ոչ միայն վերաիմաստավորել է հայկական երաժշտական ժառանգությունը, այլև ստեղծարար առումով վերափոխել Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ միջոլորտային արտահայտման նոր ձևաչափերով։

«Նոթեյշնս» փառատոնը կներկայացնի լաբորատորիայում ստեղծված աշխատանքների ամբողջ սպեկտրը՝ ինստալյացիաները, ձայնային փորձարկումները, մուլտիմեդիա արվեստի գործերը և կենդանի համերգները։ Այցելուները կտեսնեն անսպասելի գեղարվեստական հիբրիդներ, որոնք կխամրեցնեն միջոցների միջև սահմանները և կվերաիմաստավորեն մշակութային ժառանգության դերը ժամանակակից ստեղծագործության մեջ։

«Լաբորատորիան գործում է որպես էկոհամակարգ։ Իմպուլսներն ի հայտ են գալիս ներսից և դրսից։ Համադրողները, փորձագետները, մասնագետները հավասարակշռություն են պահպանում ճկուն կառուցվածքի շրջանակներում։ Նրանք ռիսկի են դիմում։ Նրանք իմպրովիզներ են կատարում՝ հասնելու մեր ներուժից ավելիին»,-նշում են լաբորատորիայի և փառատոնի կազմակերպիչները։ 

Հայերեն

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր