Մշակույթ

Եզրափակիչ ցուցահանդեսով ամփոփվել է «Պատանի ստեղծարար» ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Եզրափակիչ ցուցահանդեսով ամփոփվել է «Պատանի ստեղծարար» ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» համալիրում անցկացվել է «Պատանի ստեղծարար» կրթամշակութային ծրագրի եզրափակիչ ցուցահանդեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի նպատակը հայկական ավանդական ձեռարվեստի պահպանումը, ինչպես նաև հմտությունների ու արժեհամակարգի փոխանցումն է նոր սերնդին՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։

Ծրագրի շրջանակում 15 պատանի մասնակցել է վարպետաց դասերի «Դիզայնի նախագծում՝ արհեստական բանականության (ChatGPT, AI) կիրառմամբ», «Կարպետագործություն», «Թաղիքագործություն», «Գորգագործություն» ուղղություններով։

Դասընթացները վարել են ոլորտի առաջատար մասնագետները՝ տեսական ու գործնական փուլերի համադրմամբ: Մասնակիցներն ապահովվել են անհրաժեշտ նյութերով, կրթական գործընթացը փաստագրվել է ամփոփիչ ֆիլմի միջոցով։

Ծրագիրը միտված է դեկորատիվ-կիրառական արվեստի հանրահռչակմանը և երիտասարդ սերնդի ստեղծագործական զարգացմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։ Այն հարթակ է, որտեղ սերունդները կարող են ոչ միայն ճանաչել ազգային մշակույթը, այլև ձեռք բերել գիտելիքներ, որոնք կարող են կիրառել ապագա մասնագիտության և նույնիսկ սեփական ձեռնարկատիրական նախաձեռնությունների ձևավորման ճանապարհին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում