Աշխարհ

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական դաշինքը չի հրաժարվում Սիրիայի բանակի հետ միավորվելուց

1 րոպեի ընթերցում

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական դաշինքը չի հրաժարվում Սիրիայի բանակի հետ միավորվելուց

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) քրդական դաշինքը դեմ չէ Դամասկոսի նոր իշխանությունների հովանու ներքո Սիրիայի միասնական զինված ուժերի կազմի մեջ մտնելուն, սակայն միավորման գործընթացը ժամանակ է պահանջում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՍԴՈւ-ի հրամանատար Մազլում Աբդիին:

«Մենք կողմնակից ենք մարտի 10-ի համաձայնագրին, բայց դրա իրականացումը ժամանակ է պահանջում», - ասել է Աբդին:

Նա հավելել է, որ քրդական դաշինքը «համաձայն է կենտրոնական կառավարության հետ Սիրիայի միասնականության հարցում՝ միասնական բանակով և միասնական դրոշով»:

Մարտի 10-ին ՍԴՈւ-ի հրամանատար Մազլում Աբդին համաձայնագիր է կնքել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ քրդական կազմավորումը Սիրիայի նոր բանակի կազմում ինտեգրելու շուրջ աշխատանք սկսելու մասին։ Համաձայնագրի կնքմանը նախորդել են մի քանի ամսվա բանակցություններ՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում