ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն ու Չինաստանի պատվիրակությունը քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ուղիները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հուլիսի 29-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքի պատվիրակությանը, որի կազմում էին Շանհայի քաղաքապետարանի Պուդոն նոր շրջանի, Շանհայի Ազատ առևտրի գոտու, ներդրումային, տնտեսական զարգացման և կառավարման ստորաբաժանումների ղեկավարներ։

 Պատվիրակությունը Հայաստան է ժամանել «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի հրավերով՝ հայկական ընկերությունների ներկայացվածությունը Շանհայի Ազատ առևտրի գոտում ընդլայնելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերում համագործակցություն հաստատելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Շանհայի Պուդոն նոր շրջանի Ազատ գոտին Չինաստանի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական կենտրոններից է, որտեղ գործունեություն են ծավալում չինական խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններ՝ մասնագիտացած ռոբոտաշինության, բժշկական սարքավորումների, անօդաչու սարքերի, անվտանգության համակարգերի, ինչպես նաև նորագույն ինժեներական և համակարգչային լուծումների արտադրության ոլորտներում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ուղիները և գործարար կապերի զարգացման հեռանկարները։

Էդգար Զաքարյանն առաջարկել է դիտարկել տարբեր ձևաչափերով գործարար հանդիպումների կազմակերպման, ինչպես նաև չինական կապիտալով արդյունաբերական կլաստերի ստեղծման հնարավորությունը։

Նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այն նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական համագործակցության խթանմանն ու գործարար կապերի ամրապնդմանը։

Հայերեն العربية Español 中文

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում