Միացյալ Նահանգներ

Մանհեթենի երկնաքերներից մեկում հրաձգությունը 4 մարդու կյանք է խլել

1 րոպեի ընթերցում

Մանհեթենի երկնաքերներից մեկում հրաձգությունը 4 մարդու կյանք է խլել

Նյու Յորքում զինված տղամարդը մտել է Մանհեթենի երկնաքերներից մեկը և կրակ բացել, որի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Հրաձգությունից հետո չարագործն ինքնասպան է եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով հուլիսի 28-ի երեկոյան։ Զոհերից մեկը ոստիկան է։ 

Նյու Յորքի քաղաքապետը հայտնել է, որ ևս մեկ մարդ վիրավորվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ 

Հրաձիգը Լաս Վեգասի 27-ամյա բնակիչ էր, որը հոգեկան խնդիրներ ուներ։ Նա վերջին օրերին մեքենայով էր գնացել Նյու Յորք։ Նրա գործողությունների շարժառիթը հայտնի չէ։ 

Երկնաքերում գտնվում էին մի շարք ֆինանսական հաստատություններ, ինչպես նաև Ֆուտբոլի ազգային լիգայի կենտրոնական գրասենյակը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում