Իրավունք

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 28-ին ստորագրել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-268-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Փաստաբանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Արժութային և արժութային կարգավորման վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում