Հայաստան

Վարդավառի տոնակատարությունն առավել բազմամարդ է անցկացվել Երևանում, Գյումրիում, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում

1 րոպեի ընթերցում

Վարդավառի տոնակատարությունն առավել բազմամարդ է անցկացվել Երևանում, Գյումրիում, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում

Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի ժողովրդական տոնակատարությունների շրջանակում, հուլիսի 27-ին ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունները՝ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը, վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ հանրային վայրերում՝ ակտիվ հատվածների հաշվարկներով, շուրջ 160 հազար քաղաքացի մասնակցել է Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին։ Միջոցառումները հատկապես բազմամարդ են եղել Երեւանում, Գյումրիում, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում։

Նախատեսված միջոցառումների, ինչպես նաև բազմամարդ բոլոր տարածքներում ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը սահմանել էին ծառայություններ՝ ապահովելով քաղաքացիների ու զբոսաշրջիկների անվտանգությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում