Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հ․138 մանկապարտեզի նոր շենքը շահագործման կհանձնվի սեպտեմբերին

1 րոպեի ընթերցում

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի համար 138 մանկապարտեզի նոր շենքի կառուցման և բակի բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց  Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյան։

«Շենքի շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում։ Մանկապարտեզը բաղկացած է 6 խմբից՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով։ Մանկապարտեզն ամբողջությամբ շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա սեպտեմբերին»,-մանրամասնեց Թևոսյանը։

Հայերեն